...

Дом-2022

Дом-2022

Այսօր խորհրդարանում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ ՔՊ-ի առաջադրված գրականագետ, թարգմանիչ ու բանաստեղծ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսի թեկնածության հարցի քննարկման ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը նրանից հետաքրքրվել է՝ քանի որ կողմ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը և ժամանակին նախարար է աշխատել Լևոն Տեր-Պետրոսյանի նշանակմամբ, ի՞նչ դիրքորոշում ունի առաջին նախագահի՝ այս իշխանությանը տված «ազգակործան պատուհաս» արտահայտության վերաբերյալ։ 

Հաջորդ ելույթ ունեցող ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը Վարդևանյանին հիշեցրել է, որ 2007թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում էր մոնղոլ-թաթարական նախագահի մասին, իսկ 90-ականներին Ռոբերտ Քոչարյանին հարցնում էր՝ «Հայր մեր»-ը գիտե՞ս: «Ռոբերտ Քոչարյանի բարդույթները, որոնք, ենթադրաբար, օդակաթիլային ճանապարհով փոխանցվում են նրա շրջապատի շատ մարդկանց, ամեն դեպքում գալիս են հենց Լևոն Տեր-Պետրոսյանից։ Ռոբերտ Քոչարյանի այդ թերարժեքության բարդույթը, որը ձևավորվել է ինտելեկտուալ կարողությունների ոչ փայլուն լինելու բերումով, նա փորձել է կոմպենսացնել մկանային, առնական ձևանալու միտումով, գալիս է Լևոն Տեր-Պետրոսյանից»:

«ՉԻ». «Дом-2»-ն ղալաթ է արել, թե կկարողանար այսպիսի շոուներ բեմականացներ: Խորհրդարան է կոչվում: 

Քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածության հարցը, ու մի հատ քոչարյանական պատգամավորի հարցը տեսեք. ի՞նչ կարծիք ունեք Տեր-Պետրոսյանի... Թե դա ինչ կապ ունի Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի հետ, արդեն էական չէ: Նույն հաջողությամբ կարող էր հարցնել, թե ինչ կարծիք ունի Մագադանում տեղացած առատ ձյան մասին: 

Բայց Վահագն Ալեքսանյանը թող շատ չոգևորվի: Պակաս թերարժեքության բարդույթով էլ Փաշինյանը չի տառապում: Ավելին, հենց այդ բարդույթն էր վերջին 1,5 տարվա աղետների պատճառներից մեկը: Երբ ամեն կերպ փորձում էր ցույց տալ, թե ինքն էլ կարող է հաղթանակած ղեկավար լինել, էնքան, որ Առաջին նախագահի շվաքից դուրս գա: Ղարաբաղի հարցում որոշել էր հեռակա գոնկա կպնել Տեր-Պետրոսյանի հետ: 

Ու ընդհանրապես, խորհուրդ կտայինք Առաջին նախագահի խոսքերը իրար երեսի չշփփացնեք: Ինչ ասել է, ճիշտ է ասել ձեր մասին: Մազոխիստ հո չե՞ք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1913 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ