...

Հալալ է, ձեր խնդիրը կատարեցիք կամ չկատարեցիք

Հալալ է, ձեր խնդիրը կատարեցիք կամ չկատարեցիք

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր ընդդիմության ակցիայի ժամանակ՝ բարձրախոսով դիմելով ցուցարարներին, հայտարարել է. «Ժողովուրդ ջան, մի հատ հայտարարություն ունեմ: Ուրեմն՝ նոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մենք անհնազանդության ակցիաները կարանք դադարեցնենք: Հալալ է մեր բոլոր խմբերին»:

«ՉԻ». Զարմանալի է: Շատ տարօրինակ է: Դրսում քարվան կտրելու... էէ, կներեք, հայրենիք փրկելու հրաշալի եղանակ է, արև, տաք, փոխանակ իշխանությունը վերցնեն, ճիշտ հակառակն են անում:

Որպես կանոն՝ խավարասերներն են լույսից փախչում, դուք ինչի՞ եք փախչում: Չէ լավ, փախչել բառը տեղին չէ: Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ անհնազանդության ակցիաները դադարեցնում են, քանի որ իրենց առջև դրված խնդիրը լիարժեք կատարել են:

Եթե լիարժեք կատարել են, նշանակում է՝ այլևս Հայաստանում իշխանափոխություն է եղել: Նիկոլը փախել է Հայաստանից, կամ վայր է դրել լիազորությունները: Ոնց որ թե սա էր ընդդիմության գլխավոր խնդիրը: 

Կամ էլ, հլը ճիշտն ասեք, տպավորություն է, որ ձեր գլխավոր խնդիրը Արթուր Վանեցյանին պատգամավորական մանդատից զրկելն էր: Դե հա, երեկ Վանեցյանը հայտարարեց, որ եթե շարժումը չհաջողի, ապա ինքը Ազգային ժողովում անելիք չունի: Հիմա եթե շարժումը չի հաջողել, ինչպես Իշխան Սաղաթելյանը ավետեց, ստացվում է, որ խորհրդարանը զրկվելու է Վանեցյանից:


 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ