...

Ջեբերդ էլ լավ ստուգիր

Ջեբերդ էլ լավ ստուգիր

Ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը հայտարել է «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքի մասին:

«Մեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է։ Դա թույլ տալ մենք չենք կարող։ Հունիսի 14-ին, ժամը 19։30-ին արի՛ Ֆրանսիայի հրապարակ»:

«ՉԻ». Չգիտենք էլ՝ էլ ոնց «պադերժկա» անենք այս ընդդիմությանը: Իշխան Սաղաթելյանին «պրիզնատ» ենք գալիս ընդդիմության առաջնորդ: Նայեք, նայեք, առանց չակերտների ենք գրել:

Ձեռի հետ առաջիկա հանրահավաքի օրն ու ժամն ենք գրում: Այսինքն՝ տարածում ենք իրենց հայտարարությունը: Լրիվ անվճար: Մի բան, որ նույնիսկ իրենց լրատվամիջոցները չեն անում:

Մենք նույնիսկ անվճար խորհրդատվություն էլ ենք պատրաստ տալ Իշխան Սաղաթելյանին: Մեր անուշ ախպեր, խոսքի, երբ ելույթիդ ընթացքում բռունցքդ բարձրացնես, այնպես արա՝ մատիդ 25 հազար դոլարանոց մատանին չերևա: Էդ մի շաբաթ առաջ էր 20 հազ. դոլարանոց, հիմա դոլարի կուրսն ընկել է, մեղավոր չենք, որ մատանու գինը բարձրացել է:

Հաջորդ խորհուրդը. ելույթդ այնպես կառուցիր, որ պահի տակ, նենց, անուղղակի, ընդդիմության առաջնորդի կարգավիճակը թաքուն գցես Սերժ Սարգսյանի ջեբը: Բա ոնց, ինքը քո ջեբն ա գցել, դու էլ նույնկերպ վարվիր: Ասա, որ Սերժն է ընդդիմության առաջնորդը: Ավելին, որ ուզում ես իմանալ, պետք է վանկարկել ոչ թուրքացմանն ու սերժացմանը: Հետո որ ատչյոտ պահանջեն, կասես՝ Սերժ Թանկյանին նկատի ունեիր: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   6430 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ