...

Վճռական մուննաթ

Վճռական մուննաթ

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե շարժումը բավարար վճռականություն չի ցուցաբերում, ասել է. «Կարո՞ղ եք մի դեպք ասել, որ վճռական չենք եղել: Երբ շենք ենք շրջափակում, բախումներ են լինում, այդ մեղադրողները, սովորաբար այդտեղ չեն լինում: Շատ հեշտ է նստել համակարգիչների առջև և մեղադրանքներ հնչեցնել»:

«ՉԻ». Իսկականից, էլի: Ինչպե՞ս կարելի է այս ընդդիմությանը մեղադրել անվճռականության մեջ: Այս ընդդիմության «տռամլյոր» ուժն արդեն 130 տարի է ինչ-որ վճռական բաներ է անում, ու էսքանից հետո գտնվում են ապազգային տարրեր, որոնք չեն գնահատում դա:

Գիտեք՝ հե՞շտ է շենք շրջափակելը: 2 տարի առաջ շենք շրջափակելու մետրը 2400 դրամ էր, հիմա գնաճ է, թանկացումներ, դարձել է 5800 դրամ: Վճռական ներդրումներ են պետք դրա համար: Հլը չհաշված ընդդիմության ամորտիզացիոն ծախսերը, Ամերիկա գնալ-գալը: Սաղ փող ա:

Բայց Իշխան Սաղաթելյանի մուննաթներն էլ են անտեղի: Մենք առնվազն մի անգամ Արմեն Աշոտյանին տեսել ենք ինչ-որ շինություն շրջափակելուց: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1630 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ