...

Հետին թվով պայմանական փրկիչը

Հետին թվով պայմանական փրկիչը

«Համոզվա՞ծ եք, որ չլիներ 2022 թ․ ապրիլին մեկնարկած պայքարը՝ այսօր ունենալու էինք Սյունիք»,- հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Փաստորեն իրադարձությունները տեղի են ունեցել այսպես․ 2022 թ․ գարնանը Ադրբեջանը ցանկացել է գրավել Սյունիքը, բայց ապրիլին «պայքարը մեկնարկել է», թշնամին էլ՝ տեսնելով, թե ինչ վճռականությամբ է ընդդիմությունը փակում Ֆրանսիայի հրապարակն ու բլոտ խաղում վրաններում, հրաժարվել է իր ագրեսիվ մտադրություններից։ Բայց ամռանը՝ արձակուրդների սեզոնին, ընդդիմությունը դադարեցրել է պայքարը, և թշնամին, տեսնելով, որ Վանեցյանն ասպարեզում չէ, արդեն սեպտեմբերին ներխուժել է Ջերմուկի ուղղությամբ։ Բարեբախտաբար՝ ինքը ժամանակին հասցրել է լրատվամիջոցներից մեկին հարցազրույց տալ, և թշնամու առաջխաղացումը կասեցվել է։

Փաստորեն իշխանությունները պիտի ոչ թե ինչ-որ թիթիզ բանակցությունների մասնակցեն կամ ձևացնեն, թե բանակի համար սպառազինություն են փնտրում, այլ պաշտպանության բյուջեի կեսը տան Արթուր Վանեցյանին ու Իշխան Սաղաթելյանին և համոզեն մի երկու միտինգ կազմակերպել։ Իսկ չհամաձայնվելու դեպքում նրանց դեմ քրեական գործ հարուցեն «պետության տարածքային ամբողջականության խաթարմանը հանգեցրած հանցավոր անգործություն» հոդվածով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   632 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ