...

Բառադի երկրում ապրելու իրավունքը

Բառադի երկրում ապրելու իրավունքը

«Մենք կարողացանք անել այն, ինչ շատ քչերը կպատկերացնեին, մենք կարողացանք ապահովել ԱԳՆ շենքի աշխատակիցների գործադուլի իրավունքը»,- հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։ 

Նա իրավացի է, դա իսկապես փայլուն հաջողություն էր։ Հուսանք՝ դիմադրության շարժումը կզարգացնի հաջողությունը և վաղն էլ կապահովի, ասենք, ՀՀ ազգաբնակչության՝ առողջ կենսակերպով ապրելու իրավունքը։ Կթալանի բոլոր սուպերմարկետների ծխախոտի, խմիչքի և խոլեստերին պարունակող սննդամթերքի բաժինները, կփակի բոլոր փողոցներն ու մարդկանց կստիպի ոտքով քայլել, հետո կարգելափակի բոլոր բուժհաստատությունները և դրանով իսկ կապահովի ժողովրդի՝ բուժօգնությունից հրաժարվելու իրավունքը, և այդպես շարունակ։ Իսկ ընդհանրապես՝ պրն Վարդևանյանը, որպես իրավաբան և Ռոբերտ Քոչարյանի դատապաշտպան, միանգամայն նոր լույսի տակ է ներկայացնում իր պաշտպանյալի տասնամյա նախագահության տարիները։ Փաստորեն Քոչարյանը տասը տարի շարունակ ոչ մի վատ բան չի արել, ընդամենը ապահովել է ՀՀ ազգաբնակչության՝ բառադի երկրում ապրելու իրավունքը։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1214 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ