...

Քոչարյանը 133,3 անգամ ավելի հարուստ է

Քոչարյանը 133,3 անգամ ավելի հարուստ է

Այսօր դատարանը փոխել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ կիրառված կալանքի միջնորդությունը և նրան 15 մլն գրավի դիմաց ազատ արձակել:

Ազատ արձակվելուց հետո Արմեն Չարչյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Այսօր իմ առաջ երկու հնարավորություն կա՝ վերադառնալու «Իզմիրլյան» ԲԿ տնօրինությանը, երկրորդ՝ ընդունել ԱԺ պատգամավորի մանդատը «Հայաստան» դաշինքի կողմից և իմ գործունեությունը շարունակել ԱԺ-ում»:

Իսկ երբ նրա պաշտպաններից Արամ Վարդևանյանն ասաց, որ ինքն արդեն հայտարարել է, որ պարոն Չարչյանը մանդատը վերցնելու է, վերջինս արձագանքել է. «Դե եթե պաշտպանը արդեն հայտարարել է, ես իրեն լրիվ հավատում եմ»:

«ՉԻ». Լրիվ կինո է: Այսինքն՝ եթե պաշտպանն ասեր, որ Չարչյանը գնալու է նախարար դառնա, վերջինս ճարը կտրած պիտի ասեր՝ հա, դե որ ասել է, հավատում եմ: Շատ հավատացյալ մարդ է: Երևի դրա համար է Կաթողիկոսը նրան այդքան վստահում:

Բայց մեր ուշադրությունն այլ բան գրավեց. գրավի չափը: 15 միլիոն դրամ: Քոչարյանին 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակեցին, իսկ էս մարդուն՝ 15 միլիոնի: 

Այսինքն՝ ի՞նչ է ստացվում. որ Քոչարյանը 133,3 անգամ ավելի արժեքավոր մարդ է, քան Չարչյա՞նը: Շատ անարդար է ստացվում: Համաձայն չենք:

Կամ էլ՝ Քոչարյանը 133,3 անգամ ավելի հարուստ է, քան Չարչյանը: Այ, էս մեկը արդար է ստացվում: 

Չնայած, ի՞նչ տարբերություն, մեկ է, վերջում էդ փողերը միշտ հետ են վերադարձնում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   979 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ