...

Ալելուիա, այցելու ա

Ալելուիա, այցելու ա

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Սիրով տեղեկացնում եմ, որ «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ միակ բաժնետեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու որոշմամբ, կրկին ստանձնել եմ «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ տնօրենի պաշտոնը»:

«ՉԻ». Ջոկում ե՞ք՝ ոնց է հատուկ ընդգծել, որ «Իզմիրլյանի» միակ բաժնետերը Մայր Աթոռն է: Յանի, որ հանկարծ շահարկումներ չլինեն, շուխուր չգցեն, աղմուկ չբարձրացնեն, թե սա ինչ բան է:

Մենք վաղուց գիտեինք «Իզմիրլյանի» և եկեղեցու «հոգևոր» կապի մասին, այն պահից, երբ Ռոբերտ Քոչարյանին մեկումեջ թաքցնում էին այդ հիվանդանոցում, իրեն ինչ-որ հիվանդություններ էին կպցնում, որ հնարավորինս երկար մնա: 

Քոչարյանն էլ՝ որպես երախտագիտության նշան, Արմեն Չարչյանին պատգամավորական մանդատ նվիրեց: Գիտենք, գիտենք: Ի՞նչ իմանաս, մի օր էլ Եկեղեցին կարող է հենց Քոչարյանին նշանակել «Իզմիրլյանի» տնօրենների խորհրդի նախագահ:

Իսկ դուք, հարգելի՛ հիվանդներ և այցելուներ, այդ հիվանդանոց գնալուց մի հատ մոմ վառեք, մի հատ խաչակնքվեք, նոր ներս մտեք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   591 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ