Հակակոռուպցիոն դատարանի բակում Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օրերս Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի արած հայտարարությանը, ըստ որի՝ Բագրատ Սրբազանի անհաջողության հիմնական պատճառը նախկին նախագահների (Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան) ստվերն է և ուրվականը:
«Իսկական, բնածին առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել։ Մեծ մարդը միշտ ունի մեծ ստվեր, փոքր մարդը՝ փոքր։ Բագրատ սրբազանին ոչ մեկի ստվերը չի խանգարի»:
«ՉԻ». Հա, էլի: Բագրատ Սրբազանին խանգարում է Ռոբերտ Քոչարյանի փոքր ստվերը: Ընդամենը մի հատ «զոնտիկ» է պետք այդ ստվերից ազատվելու համար:
Այ, եթե խոսքը վերաբերում է խոշոր բիզնեսներին, հյուրանոցներին, մեծ օբյեկտներին ու բաժնետոմսերին, այ, այստեղ արդեն Քոչարյանի մեծ ստվերն է երևում: Փոքր կապիտալը փոքր ստվեր է ունենում, մեծ կապիտալը՝ մեծ:
Հիշեցնում ենք, խոսքը ստվերի մասին է, ուրիշ բան չմտածեք: