...

Ինքնաբուխ կարոտ

Ինքնաբուխ կարոտ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքում կոչ է արել այսօր ժամը 14-ին Վարդանյանների այգում (Իտալիայի փողոց) ինքնաբուխ հավաք իրականացնել։

Նախապես պլանավորված ինքնաբուխ հավաքն, իհարկե, լավ բան է, բայց սա հիշեցնում է հայտնի անեկդոտը․ երկու կանայք միևնույն բանտախցում անցկացնում են 15 տարի, նույն օրը ազատ արձակվում ու միմյանց հրաժեշտ տալուց առաջ ևս ժամուկես զրուցում բանտի դարպասների մոտ։ Հետաքրքրիր է՝ Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելուց ժամեր անց այդ ի՞նչ պիտի ասի Արամ Վարդևանյանը, որ 45 օրում չի հասցրել ասել։ Չնայած՝ վայրը նույնպես կարևոր է։ Ֆրանսիայի հրապարակ, Իտալիայի փողոց․․․ Իսկ Եվրամիության անդամ դեռ այնքան երկրներ կան, որոնց անհրաժեշտ է լսելի դարձնել մեր ձայնը․․․ 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1422 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ