...

Վերադարձնելու ենք մեր պատմական փողերը. օրվա վազող տողը

Վերադարձնելու ենք մեր պատմական փողերը. օրվա վազող տողը

Ներկայացնելը, թե ինչ է կատարվում Երևանում, անիմաստ է: Բոլորդ էլ հետևում եք ընդդիմության ընդվզումներին, քայլերին, ճանապարհ փակել և այլն, ոստիկանության հետ բախումներն էլ եք տեսնում, մի քանի տեղ էլ ոստիկանները բավական դաժան վարվեցին ցուցարարների հետ: 

Այստեղ ավելի ճիշտ կլինի ներկայացնել վերջին մեկ օրվա ընթացքում առավել ուշագրավ մտքերը, որոնք թևածում են համացանցում և արտացոլում են իրադարձությունները, դրանց հանդեպ հանրության վերաբերմունքը:

«Լաոյի փոխարեն երկրի կեղևն արթնացավ», ֆեյսբուքյան կսմիթ,

«Ամեն ինչ վերջացած է, Նիկոլ չկա», Իշխան Սաղաթելյան, ԱԺ փոխխոսնակ,

«Էս դաշնակները վերջը պլագիատի հոդվածով են դատվելու», ՖԲ օգտատեր,

«Ապրեք, կյանքեր, լավ գործ արեցիք», Նաիրի Սարգսյան, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ոստիկանության գործողությունների մասին,

«Ես ներում եմ ոստիկաններին», Արամ Վարդևանյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր,

«Վերադարձնելու ենք մեր պատմական փողերը», ՖԲ օգտատեր,

«Գեներալի կոչումը ես ստացել եմ ոչ թե իշխանություններից, այլ պետությունից», Վալերիյ Օսիպյան, ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր,

«Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը փողոց ա փակում…. Մնում ա ես գնամ Ռադիոտունը գրավեմ, Ազատիչն էլ Մարիոթում նստի ու Նիկոլին ասի՝ «դուք չեք տիրապետում իրավիճակին», ՖԲ օգտատեր:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ