...

Հերիք է նազ անես

Հերիք է նազ անես

Վարչապետի նախկին օգնական, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայր Նաիրի Սարգսյանը տեսանյութ է տարածել, որտեղ խորհրդարանին պատկանող «Տոյոտա» մակնիշի 090 HH 01 պետհամարանիշով ավտոմեքենան Դեմիրճյան փողոցում երթևեկել է խախտումներով՝ ընթանալով հանդիպակաց ուղղությամբ։ 

Պարզվել է, որ ավտոմեքենան սպասարկում է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության և սոցալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանին:

ՉԻ. Դա նշանակում է, որ Հերիքնազ Տիգրանյանն արդեն բարձրացել է իշխանության «պերվի կռուգ»: Իսկ «պերվի կռուգում» բոլոր ճանապարհները տանում են ոչ թե Հռոմ, այլ որտեղ պատահի, ոնց պատահի, երբ պատահի:

Նաիրի Սարգսյանին էլ խնդրում ենք հաճախակի հերթապահել Բաղրամյան պողոտայում. մի շաբաթում կպարզի, թե ներկա պահին ովքեր են իշխանության «պերվի կռուգի» անդամները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   473 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ