...

Ո՞վ է մոլորյալը, Նիկո՞լը

Ո՞վ է մոլորյալը, Նիկո՞լը

«Այսօր էլ, ցավոք, կան մարդիկ, որոնք մտածում են, թե մեր երկրի սահմանների պաշտպանության խնդիրը մերը չէ, ՀԱՊԿ-ինն է, ուրիշինը, բայց ոչ մերը, մինչդեռ վերջին ամիսների, օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ դա մոլորյալ մոտեցում է, հետևաբար պետք է հասկանանք, որ մեր սահմանների անառիկության երաշխավորը միայն մենք ենք ու գործելու պարագայում կունենանք և՛ զորակցողներ, և՛ օգնողներ»,- ասում է Զարեհ Սարգսյանը Armeniasputnik.am կայքին տված հարցազրույցում:

«ՉԻ». Նախ մեր ընթերցողներին տեղեկացնենք, թե ով է Զարեհ Սարգսյանը: Նա Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի և ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրն է: Դրանից բացի՝ սույն անձը եղել է ՀԽՍՀ վարչական շրջանի ղեկավար, հետո՝ կենսաթոշակային վարչության պետ և նույնիսկ պետական գնումների գործակալության տնօրեն: Այժմ, իհարկե, հիմնական գործառույթը հեղափոխական կարկառուն գործիչների ծնող լինելն է:

Ուրեմն ինչո՞ւ է Զ. Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին անուղղակի մեղադրում մոլորության մեջ: Կարծում ենք՝ այս «քննադատությունը» միակը չի լինելու, որ հնչում կամ հնչելու է մերձփաշինյանական շրջապատից: 

Ակնհայտ է, որ ՀՀ վարչապետը արտախորհդարանական տարատեսակ մարդ- կուսակցությունների, երկրորդ էշելոնի գործիչների կամ չգործիչների միջոցով փորձում է հասարակությանը նախապատրաստել հաջորդ պատերազմին, որովհետև միջազգային ասպարեզում տապալվել է, ստիպված է ստորագրել դավաճանական կամ կապիտուլյացիոն փաստաթուղթ: Ստիպված է և ստորագրելու է, բայց այնպես, ինչպես ստորագրեց 2020-ի նոյեմբերի 9-ին: 

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի ամիս է՝ հող է նախապատրաստում նոր կյանքեր զոհաբերելու համար, որպեսզի դավաճան չկոչվի, որպեսզի պատասխանատվության չենթարկվի: Ստուգված մեթոդ է: Չէ՞ որ նույնն արեց 2020-ի պատերազմից առաջ և հետո: Հիշե՛ք Նիկոլ Փաշինյանի և թիմի հիմնական արդարացումը, թե իրենք հող չեն հանձնել, ուղղակի պատերազմ է եղել: 

Կրկնենք՝ ՀՀ վարչապետի և նրա մերձավորների գործունեության հիմնական շարժառիթը պատասխանատվությունից խուսափելն է, սեփական անձը փրկելն է, իսկ թե քանի հազար կյանք կզոհեն և քանի հազար կիլոմետր կզիջեն այս անգամ, իրենց համար էական չէ: Հո դավաճա՞ն չեն:

Հ. Գ. Զարեհ Սարգսյանի մասին տեղեկություն ստանալու համար խորհուրդ ենք տալիս կարդալ «Առավոտ» օրաթերթի՝ «Այս տունն իրականում թոշակառուների՞նն է» հրապարակումը
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1432 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ