...

«Իմ Քայլը» դաշինքի փակ նիստի սղագրությունը

«Իմ Քայլը» դաշինքի փակ նիստի սղագրությունը

Երեկ «Իմ Քայլը» դաշինքը խորհրդակցություն է հրավիրել քննարկելու՝ շնորհավորել, թե չշնորհավորել Լևոն Տեր-Պետրոսյանին: Մեր աղբյուրները ներկայացնում են նիստի սղագրությունը:

Նիկոլ Փաշինյան. «Հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ ողջունել: Միանգամից անցնենք մեր օրակարգի միակ հարցին: Կարծում եմ պետք չէ շնորհավորել: Դրա փոխարեն կարելի է ներողություն խնդրել չշնորհավորելու համար»:

Սոֆյա Հովսեփյան. «Պարոն Վարչապետ, ի՞նչ ներողություն: Ես դեմ եմ, մինչև հիմա մանկությունիցս առ այսօր չեմ կարողանում տաքանալ այդ անիծյալ մութ ու ցուրտ տարիների պատճառով»:

Հովիկ Աղազարյան. «Ես համաձայն եմ, պարոն Վարչապետի հետ: Եկեք Դաշնակցությունից ներողություն խնդրենք Տեր-Պետրոսյանի կողմից այդ կուսակցությունը փակելու համար»:

Նիկոլ Փաշինյան. «Պարոն Աղազարյան, դուք ևս 3 ամսով զրկվում եք հարց տալու իրավունքից»:

Հայկ Սարգսյան. «Ես մի առաջարկ ունեմ: Ով ցանկանում է, որ պաշտոնապես իր ծնունդը շնորհավորվի, թող բյուջե 10 միլիոն դրամ վճարի»:

Նիկոլ Փաշինյան. «Գոնե հասկանում ես, թե ինչ ես առաջարկում: Քոչարյանը կվճարի, որ ամեն օր շնորհավորենք իր յուրաքանչյուր օրը»:

Լիլիթ Մակունց. «Ես առաջարկում եմ շնորհավորենք: Բայց բացատրենք, որ ստիպված ենք շնորհավորում, քանի որ պետականությունն այդ մարդու մեջ է»:

Բաբկեն Թունյան. «Կարծում եմ, որ չշնորհավորելու ռիսկերը լրիվ կառավարելի են: Մեր հարևան Պողոսը չպետք է որոշի՝ ում շնորհավորենք, ում՝ ոչ»:

Նիկոլ Փաշինյան. «Էն գիտեմ, որ ձեզանից Պողոս-Պետրոս դուրս չեկավ: Մի խելքը գլխին կռուտիտ չառաջարկիք: Լիլիթ, որ լրագրողները հարցնեն, թե ինչի չշնորհավորեցինք, կասես իներցիայի ուժով է եղել: Քոչարյանը և Սարգսյանն են մեղավոր. չէ՞ որ նրանք էլ չէին շնորհավորում Տեր-Պետրոսյանին»:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ