...

Նիկոլը խմբակցությունը կազմավորել էր Նոյի տապանի մոտիվներով

Նիկոլը խմբակցությունը կազմավորել էր Նոյի տապանի մոտիվներով

Այն, որ Սոֆյա Հովսեփյանը որևէ կերպ չէր համապատասխանում հեղափոխության միջոցով իշխանության եկած ուժի պատգամավորի կարգավիճակին, կասկած չի հարուցում: Տիկինը երկու տարվա ընթացքում այնքան հետադիմական և կիսագրագետ մտքեր է արտահայտել, որ հանգիստ կարող էր լինել «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ: Եվ թերևս լիներ, եթե չլիներ հեղափոխությունը և Նիկոլ Փաշինյանի համառությունը խմբակցությունը կազմավորել Նոյի Տապանի մոտիվներով:

Բայց անդրադարձը նվիրված չէ Սոֆյային: Անդրադարձը նվիրված է իշխող ուժին, որը դատապարտում է 17-ի վարքագիծը առ այն, որ ժողովրդին անվանում է ժեխ, բայց իրենք էլ պակաս պիտակավորումներ չունեն նույն ժողովրդի հասցեին:

2017 թվականի ընտրություններից հետո, Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե երկրում կա 1 միլիոն համբալ, ովքեր վաճառում են իրենց ձայնը:

Արդեն իշխանության գալուց հետո, Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ հարևան պողոսները չպետք է մասնակցեն և կարծիք հայտնեն ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ:

Հիմա էլ ՔՊ խոսնակը հայտարարում է, որ ժողովուրդը կընտրեր Նիկոլի ուսապարկին, եթե Սոֆյայի փոխարեն Նիկոլը ուսապարկին տեսներ որպես պատգամավոր:

Հիմա ի՞նչ տարբերություն Նաիրա Զոհրաբյանի և խոսնակի միջև: Փաստացի նրանք համամիտ են ժողովրդի ինտելեկտի վերաբերյալ, քանի որ միայն ժեխը կարող է ուսապարկին իբրև պատգամավոր ընտրել:

Այնպես որ, ճիշտ կլինի իշխող ուժը և 17-ը մի կողմ դնեն մարտավարական տարաձայնությունները և հաջորդ ընտրություններին մասնակցեն մեկ միասնական թիմով: Կարգախոսն էլ կարող է լինել մոտավորապես այսպիսին՝ «Ուսապարկն է ձեր պատգամավորը, ժեխ համբալներ»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1031 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ