Վարչապետի խորհրդական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյումրիից Երևան վերադառնալիս երեք անգամ ժողովուրդը կանգնեցրեց մեքենաների շարասյունը, որ վարչապետին հայտնի իր աջակցությունը: Հիմնական ասելիքն էր՝ թավիշը վերացրեք ))»:
«ՉԻ». Էն վերջում ժպիտի նշաններն էլ հատուկ ենք թողել, որ իմանաք. իշխանությունների գործերը լավ են: Բա, մարդիկ պահանջում են, որ թավիշը վերացնեն: Բա ո՞նց չուրախանան: Երեխայի ձեռքը որ խաղալիք տաս, չի՞ ուրախանա:
Այնտեղ 106 զինվորի աճյուն են ադրբեջանցիները փոխանցել մեզ, այստեղ՝ ժողովուրդը վարչապետին ուրախացնելու չափ աջակցություն է հայտնել: Մի տեսակ չի բռնում, բայց դե, անքննելի են պահանջները ժողովրդի:
Այնպես որ, առաջիկայում մենք ուրախանալու նորանոր առիթներ ենք ունենալու: