Բռնցքամարտիկ, աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնությունների չեմպիոն Էրիկ Իսրայելյանը գրել է (առանց խմբագրման). «Ես 2022թ. Դարցելեմ Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն, որը Հայաստանի Հանրապետությունում 13տարի բռնցքամարտում Աշխարհի չեմպիոն չենք ունեցել իսկ ես 13տարի դադրից հետո դարցա Աշխարհի Չեմպիոն և կրկին անգամ ասեմ մեկ տարվա մեջ դարցա համ Եվրոպայի չեմպիոն համել Աշխարհի Չեմպիոն, մինչ այսօր ինձ ոչ մի բան չէն արել իմ տիտղոսների համար, որը միշտ ուզեցել եմ Իմ Հայ ազգիս դրոշը բարցրացնեմ օրհներգը հնչեցնեմ, ուղղակի եսել եմ մարդ ու պետկ չի ետպես անել հայ ասզգի չեմպիոնի հանդեպ, սա բռնցքամարտ է ոչ թե պար, ինչ եմ ոզում ասել իմ Սիրելի Հայ ազգ, Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, և մեկնում եմ այլ երկիր ենտեղից մենամարտեմ»:
«ՉԻ». Որոշեցինք մի հատ հասկանալ, թե էս ինչ հաշիվ է, ինչու են ոսկեղենիկ հայերենով տեքստեր գրող մարզիկի հանդեպ անարդար վարվել:
Պարզեցինք հետևյալը. անցած տարի Էրիկ Իսրայելյանը Աշխարհի երիտասարդական առաջնությունում չեմպիոն է դարձել, որի համար պարգևատրվել է 1,5 մլն դրամով, իսկ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հաղթելու համար 800 հազար դրամով:
2022 թվականի արդյունքներով նրան ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել էր 4 մլն 600 հազար դրամ: Այս տարվանից բռնցքամարտիկի ամսական սպորտային նպաստը կազմելու էր 200 հազար, իսկ անվանական թոշակը` 240 հազար դրամ:
2022թ. դեկտեմբերին ԿԳՄՍ փոխնախարարն էր նրան ընդունել, այդ հանդիպման ժամանակ Էրիկ Իսրայելյանը հայտարարել էր, որ միշտ զգացել է պետության աջակցությունը՝ ստանալով հասանելիք նպաստներն ու անվանական թոշակները:
Հիմա սա ի՞նչ ֆոկուս է, որ այսքանից հետո մարդը հայտարարում է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մասին: Չգիտենք՝ ով ոնց, բայց 99 տոկոսով համոզված ենք, որ պատճառը մեկն է. Էրիկ Իսրայելյանը շահավետ առաջարկ է ստացել այլ երկրից: Խոստումնալից բռնցքամարտիկ է, դրսում նկատել են նրա հաջողությունները, այնպիսի առաջարկ են արել, որի համեմատ այստեղի պարգևավճարներն ու նպաստները կոպեկներ են թվում: Որ այդպես էլ ասեր, թե գիտեք, ինձ ահա այսպիսի առաջարկ են արել, շնորհակալ եմ մինչև հիմա իմ հանդեպ վերաբերմունքի համար, բայց հետագա կարիերաս շարունակելու եմ, օրինակ, Ճապոնիայում, ոչինչ, մի կերպ կհասկանայինք: