...

Հենրիխ Մխիթարյան. Մենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք ունենք՝ առանց գոյատևման սպառնալիքի

Հենրիխ Մխիթարյան. Մենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք ունենք՝ առանց գոյատևման սպառնալիքի

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր առավոտյան ես արթնացա՝ տեղեկանալով Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի եւ հարակից շրջանների քաղաքացիական բնակչության դեմ ուղղված ադրբեջանական բանակի լայնածավալ հարձակման մասին:

Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը շտապ ոտքի կանգնել եւ օգնել դադարեցնել տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության դեմ ուղղված ռազմական գործողությունները։

Մենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք ունենք՝ առանց գոյատեւման սպառնալիքի։ Մեր երեխաներն իրավունք ունեն ապրել խաղաղության մեջ, այլ ոչ թե թաքնվել ապաստարաններում։

Ես միշտ աջակցում եմ իմ ազգին»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   755 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ