...

Շախ ու մատ

Շախ ու մատ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է. «Հայաստանն այլևս պատերազմի մեջ չի մտնելու»:

«ՉԻ». Վերջապես: Շախ ու մատ Ալիևին: Հիմա եթե Ադրբեջանի ղեկավարը ցանկանա ինչ-որ ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ, միջանցք, Սյունիք, տարածք, նման բաներ անի, ստիպված միակողմանի է անելու: Այդ դեպքում խայտառակ է լինելու: 

Սաղ աշխարհը կարող է ծիծաղել նրա վրա, ասել՝ այտա´, էդ ո՞ւմ հետ ես կռվում, չե՞ս տեսնում, որ Հայաստանը պատերազմի հավես չունի:

Ու Ալիևը քոռ ու փոշման, մանթոյից մեռնելով ստիպված պիտի խաղաղություն մուրա: Բայց արդեն հեղինակազրկված կարգավիճակով: 

Մենք մեր առջև նոր նպատակ ենք դնում. «Նոր խաղաղություն, նոր տարածքներ»: Աղազարյանին էլ՝ Նոբելյան մրցանակ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   471 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ