Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե չպետք է սրբադասել բանակը, ինչը ուղիղ հակադրվում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքին, ասել է. «Ես չեմ ուզում, որ այսօր ինչ-որ բաներ ասեմ, հարցազրույց չեմ տալիս, որ չխանգարեմ ընդհանուր ընթացքին»:
Այստեղ սեք նյութի աուդիո տարբերակը։ Բաժանորդագրվեք Spotify "1991tv" ալիքին և հետևեք մեր այլ հրապարակումների ձայնային տարբերակներին։
«ՉԻ». Բանակի օրով վախենում են բանակից խոսել, որ ինչ-որ ընթացքի չխանգարեն:
Նույն տրամաբանությամբ, որ հարցնեն, թե տրանսպորտի գինը ինչքան պիտի լինի, ԵԿՄ նախագահը նույն բանն է ասելու. չեմ պատասխանում, որ ընթացքին չխանգարեմ:
Այսինքն՝ ընդհանրապես խոսելուց են վախենում: Չգիտենք, երևի Ալիևն ասել է՝ ձեններդ չլսեմ, ծպտուն չհանեք, թե չէ նայեք, հա, կխանգարեք ընդհանուր ընթացքին:
Հետաքրքիր է, էս մարդիկ հաց ուտելիս չե՞ն մտածում, որ դրանով կարող են խանգարել ընդհանուր ընթացքին: