Ինչպես հայտնի է, արտակարգ իրավիճակների նախարար, ՀՀ Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է։ Նա, հիշեցնենք, ունի գեներալ-մայորի զինվորական կոչում և 44-օրյա պատերազմի ժամանակ մարտական գործողություններին մասնակցել է Արցախի հարավային ճակատում, կարելի է ասել՝ եղել է այդ ճակատի հիմնական պատասխանատուներից մեկը։ Հենց այդ ճակատում էլ, ի դեպ, ադրբեջանցիներն իրականացրել են հիմնական ճեղքումը։ Իսկ Ազգային հերոսի կոչում Փիլոյանին շնորհվել է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին՝ երբ թշնամին արդեն գրավել էր ամբողջ Հադրութի շրջանն ու անտառներով համարյա հասել Շուշիի տակ, իսկ հայկական ուժերն անկանոն նահանջում էին։
Փաստորեն պատերազմում ձախողվելու համար Հայաստանում Ազգային հերոսի կոչում ու նախարարի պաշտոն են տալիս, իսկ փողով աշխատանքի ընդունելու համար՝ կալանավորում։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ հանցավորության դեմ պայքարում ՀՀ իշխանությունների «առաջնահերթությունների» մասին։