...

Հերոստրատոսին հիշելով

Հերոստրատոսին հիշելով

Մեր թվարկությունից առաջ Հերոստրատոսը այրեց Արտեմիսի տաճարը: Աշխարհի 7 հրաշալիքներից մեկը ոչնչացրեց միայն մեկ նպատակով. որպեսզի իր անունը հավերժացնի:

Էն, որ իր անունը հիմա տալիս ենք, նշանակում է, որ հասել է նպատակին: Բռնելուց հետո եթե նրան մահապատժի ենթարկեին, հարցը կփակվեր, նրան կմոռանային:

Փոխարենը որոշում են նրա անունը մոռանալ, ոչ մի տեղ չհիշատակել: Ու ամեն տեղ սկսում են իրար պատմել, բա գիտե՞ս, որոշել ենք իր անունը չտալ: Հա, հա, Հերոստրատոսին պետք է մոռացության մատնել: Ու այդպես նրա անունը տարածելով` հասցրին մեր օրերը:

Հիմա օրը սկսվեց մի արտառոց դեպքով. տեսանյութ է տարածվել, որտեղ հայ կինը իր փոքրիկ աղջկան նվաստացնում է, մեղմ ասած, դաժան վերաբերմունք է ցույց տալիս: Այդպես են ասում, մենք չենք դիտել:

Սոցիալական ցանցերը պարզապես պայթում են այդ թեմայից: Բացի դրանից, ուրիշ բան չեն խոսում: Ու նույն հերոստրատոսյան էֆեկտն է գործում:

Գրում են. գնդակահարել, վտարել, խստագույնս պատժել, ցնցված ենք: Հասկանալի է, ցնցող պատմություն է: Բայց հետո շատերն էլ գրում են. ժողովուրդ, էդ տեսանյութը մի տարածեք: Ֆեյսբուք նոր մտածները հարցնում են. ի՞նչ տեսանյութ: Ո՞նց, բա չես ասի՞, սենց բան է եղել, հեսա մեսինջերով կուղարկեմ, կտեսնես: Ու այսպես տեսանյութը գաղտնի, ի լուր աշխարհի տարածվեց: 

Եթե այդ վայ-կնոջ նպատակը հայտնի դառնալն էր, ապա հասավ իր նպատակին: Հին հույները իրենց սոցիալական ցանցերով, մենք մեր ցանցերով  Հերոստրատոսի անունը կոչ ենք անում չտարածել, ու հակառակ պատկերն է ստացվում: 

Ոստիկանությունն արդեն հայտնաբերել է այդ կնոջը, բայց դա չի օգնի մոռանալ տեսանյութը, կադրերը և այդ կնոջը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   471 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ