ՍԱՏԻՐԻԿՈՆ
ՀՀ վարչապետի աշխատակազմը կտրականապես հերքել է այն տեղեկությունները, թե իբր Աշոտ Արսենյանի որդուն Ջերմուկի քաղաքապետի պաշտոնակատար նշանակելուց հետո «Ջերմուկ գրուպ» ընկերության բաժնետոմսերի 15 տոկոսը նվիրաբերվել է պետությանը և կառավարվելու է վարչապետի աշխատակազմի կողմից։ «Վարչապետ Փաշինյանի կադրային որոշումները քննարկման ենթակա չեն, իսկ «Իմ քայլը» հիմնադրամի հաշվետվությունները շարունակում են թափանցիկ և հասանելի մնալ ՀՀ հպարտ քաղաքացիների համար»,- ասվում է հայտարարության մեջ։