...

Տարածաշրջանի ամենանվիրված նախարարը

Տարածաշրջանի ամենանվիրված նախարարը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եկամուտների և ունեցվածքի հայտարարագրում նշել է, որ 2022 թվականին որպես նվեր ստացել է մոտ 20 մլն դրամ, 22 հազար դոլար և 13,4 հազար եվրո։ 

2022 թվականը Սուրեն Պապիկյանի համար արգասաբեր է եղել։ Նույն տարում նա նախկին ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի ընկերությանը պատկանող «Բյուրեղ» բնակելի համալիրում 168 հազար դոլարով ձեռք է բերել բնակարան, որի շուկայական արժեքը 412 հազար է։ Տարբերությունը՝ 244 հազար դոլար։ Հետաքրքիր է՝ պրն Արսենյանն իր 2022 թ․ եկամուտների և ունեցվածքի հայտարարագրում կնշի՞ 244 հազար դոլարը՝ որպես ծախս, թե՞ կգրի, որ որպես նվիրատվություն ստացել է որդու՝ բանակից ազատման որոշումը, քրեական գործի կարճման արձանագրությունն ու Ջերմուկի համայնքապետի պաշտոնը։ 

Իսկ ընդհանրապես՝ երբ նախարարը որպես նվեր մի տարում մոտ 350 հազար դոլար է ստանում, դրանում կոռուպցիայի հետք անգամ չկա։ Չէ, ի՞նչ կոռուպցիա, մարդիկ «ատ դուշի» նվեր են տվել, հետն էլ ասել են «չվերցնես՝ կնեղանանք»։ Սուրեն Պապիկյանն էլ, որպես պաշտպանության նախարար, չէր կարող թույլ տալ, որ Հայաստանում որևէ մեկը նեղանա բանակի հրամանատարությունից։ 

Ի դեպ, 2018-ին հեղափողական հարթակից հենց այդպես էլ ասում էին՝ «ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու, բոլորից հատ-հատ նվերներ ենք ստանալու»։ Պարզապես մարդիկ լավ չեն հիշում։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1071 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ