...

Էդ ուտելիքը ափսոս չի՞, փաթաթեք՝ պարոն վարչապետը հետը տանի

Էդ ուտելիքը ափսոս չի՞, փաթաթեք՝ պարոն վարչապետը հետը տանի

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ուզում է ժողովրդին խնդրել, որ իրենց կազմակերպած հարսանիքներից հետո վերլուծեն կատարած ծախսերն ու հասկանան, թե ինչքան ավելորդ ծախսեր են արել, ուտելիք ու խմիչք առել․․․ 

Այ սա իսկապես կարևորագույն ռազմավարական խնդիր է, թե չէ անպատասխանատու մարդիկ կան՝ հորդորում են կառավարության նիստերի ժամանակ ինչ-որ երկրորդական-երրորդական անվտանգության հարցեր քննարկել։ Ի վերջո ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է հստակ հաշվարկել, թե հարսանիքի ժամանակ քանի կտոր բաստուրմա-սուջուխ է ուտվելու, քանի դեկալիտր հանքային ջուր է խմվելու, քանի «դիլիմանոց» պիտի լինի հարսանեկան տորթը, և այսպես շարունակ։ 

Ի դեպ, մեր տեղեկությունների համաձայն՝ կառավարության հաջորդ նիստում հարսանեկան սեղանի ծախսերի պլանավորման վերաբերյալ զեկույցով հանդես է գալու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախ՝ որպես հարսանեկան «ծախսեր-եկամուտներ հարաբերակցության» շնորհիվ գեներացված միջոցների արդյունավետ ներդրման մասնագետ, և երկրորդ՝ որպես մարդ, որը լավագույնս է պատկերացնում հարսանիքներում ավելորդ ծախսերի հետևանքով ՀՀ քաղաքացիների ճարպակալման բացասական ազդեցությունը ՀՀ զինված ուժերի մարտունակության վրա։

ՎԱՐԿԱՆԻՇ

   3876 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ