...

Ասելիք չունի՞, ամաչո՞ւմ է, վախենո՞ւմ է․ այլ տարբերակներ էլ կան

Ասելիք չունի՞, ամաչո՞ւմ է, վախենո՞ւմ է․ այլ տարբերակներ էլ կան

Նիկոլ Փաշինյանը չի ընդունել Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հետ հանդիպելու վերջիններիս պահանջը: Ծնողների և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում կազմակերպելը նույնպես հնարավոր չէ, քանի որ վերջինս այս պահին երկրում չէ, իսկ վերադառնալուց հետո դեռևս չի կարող հստակ նշել՝ այդպիսի հանդիպում կլինի՞, թե՞ ոչ։

Հանրային մեծ հնչեղություն ստացած այս գործում բազմաթիվ հարցականներ կան։ Եվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին ու ամենակարևոր մարդն է, որ դրել է այդ հարցականների հիմքը։ Ծնողների հարցադրումը, թե ինչո՞ւ է վարչապետը ողբերգական իրադարձությունից ժամեր անց աներկբայորեն նկարագրել մի վարկած և այն սեփական նախաձեռնությամբ դարձրել միակ պաշտոնական վարկածը, առայժմ անպատասխան կմնա։ Ինչո՞ւ. որովհետև այդ հարցին կարող է պատասխանել միայն Փաշինյանը, իսկ նա հրաժարվել է այդ հնարավորությունից։ Մինչդեռ նա կարող էր ուղիղ նայել այրված տղաների ծնողների աչքերին ու բացատրություններ տալ իր հայտարարության մասով։ Չի արել, հրաժարվել է։ Ինչո՞ւ. կարելի է տարբեր բացատրություններ գտնել։ Բայց դրանք անէական են, որովհետև էականն այլ է՝ այդ հրաժարումով Փաշինյանն էլ ավելի է խորացրել սգացող ծնողների կասկածները։ Ինչ վերաբերում է Սուրեն Պապիկյանին, ապա նրա պահվածքն էլ օրինաչափ է։ Նա Պնախարար չէ, նա պարզապես Փաշինյանի վստահորդն է ՊՆ-ում։ Այն էլ՝ ժամանակավոր։

Գոհար Վեզիրյան  

ՎԱՐԿԱՆԻՇ

   707 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ