...

Կգնեմ բնակարան Սուրոյենց շենքում․ նիսյա չառաջարկել

Կգնեմ բնակարան Սուրոյենց շենքում․ նիսյա չառաջարկել

Անդրադառնալով այն հարցին, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 412 հազար դոլարանոց բնակարանը գնել է 168 հազարով՝ Նիկոլ Փաշինյանը լրագրողին առաջարկել է այդ բնակարանը նրանից գնել 300 հազարով, վաճառել 400-ով և 100 հազար դոլար մաքուր շահույթ ստանալ։ Ապա տրտնջացել է, որ ինքն էլ է ցանկանում նոր բնակարան գնել, բայց չի կարողանում իր բնակարանն իր ուզած գնով վաճառել։

Իսկ մենք առաջարկում ենք հետևյալ սխեման։ Սուրեն Պապիկյանն իր բնակարանը վաճառում է 300 հազարով, հետո ևս մի անգամ բնակարան գնում 168 հազարով (հաստատ էլի՛ կառուցապատողներ կլինեն, որոնց որդիները կցանկանան ազատվել ծառայությունից), այդպիսով՝ ստանում 132 հազար դոլար մաքուր շահույթ և դրա ուղիղ կեսը տալիս Նիկոլ Փաշինյանի բնակարանի պոտենցիալ գնորդին, որպեսզի վերջինս կարողանա վարչապետի ուզած գինը վճարել։ Այդպիսով շահում են բոլորը․ և՛ լրագրողը, որը 100 հազար դոլար մաքուր շահույթ է ստանում, և՛ Սուրեն Պապիկյանը, որի շահույթը կազմում է 66 հազար, և՛ Նիկոլ Փաշինյանը, որն իր բնակարանը վաճառում է իր ուզած գնով, և՛ դրա գնորդը, որը վճարում է 66 հազարով ավելի քիչ, քան վաճառողն էր ուզել, և՛ 3 միլիոն վարչապետները, որոնք ծիծաղում են Նիկոլի այդ առաջարկի վրա, իսկ ծիծաղը, ինչպես հայտնի է, երկարացնում է կյանքը․․․ 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   690 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ