...

Մարդու չասեք

Մարդու չասեք

Ընդդիմությունը քննադատել է իշխանություններին, որ Երևանում Տիգրան Ավինյանի և ՔՊ-ի հրավիրած երթին մասնակցել են նաև հնդիկներ:

«ՉԻ». Արա, սուս մնացեք, ձեն մի հանեք, էս էդ դեպքը չի: Էդ ձեր իմացած հնդիկները չեն:

Դրանք ոչ թե խորոված ու քյաբաբ են առաքում, այլ զենք ու զինամթերք: Հասկանո՞ւմ եք: Բա ձեզ թվում է՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն ի՞նչ գործ ուներ Ավինյանի երթին: Էդ հնդիկների համար էր եկել, նրանց ոչ թե երթը, այլ շքերթն էր ընդունում:

Հիմա Հնդկաստանի հետ Հայաստանը որ ռազմաքաղաքական կապերն ամրապնդի, մի հատ էլ դաշինք կազմի, էլ մեր դեմ խաղ չի լինի: Պատկերացնո՞ւմ եք, Հնդկաստանի հետ միլիարդից ավել ենք դառնում: 

Ադրբեջանը դրանից սարսափում է: Չոքերը թուլացել են, Թուրքիայի, Պակիստանի ու Բանգլադեշի հետ միասին հազիվ մի 400 միլիոն հավաքվեն: 

Էս լուրջ գեոպոլիտիկա է, այնպես որ պետք է ողջունել հնդիկների ներկայությունը Ավինյանի երթին:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   541 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ