...

Սուրեն Պապիկյանը կարող է մի օր էլ որոշի վարչապետ դառնալ

Սուրեն Պապիկյանը կարող է մի օր էլ որոշի վարչապետ դառնալ

«Սուրեն Պապիկյանին տալիս են ամբողջ ռազմական ուժը, դա վտանգ է Նիկոլ Փաշինյանի համար, օրինակ՝ ռազմական կամ պալատական հեղաշրջման: Մի գեղեցիկ օր Սուրեն Պապիկյանը կորոշի, որ ինքն ավելի լավ վարչապետ կարող է լինել: Ով էլ մնա պաշտպանության նախարարի պաշտոնում մի քանի տարի, ունենալով այդպիսի ռեսուրս, միանգամից իր մոտ հայտնվելու են վարչապետական հավակնություններ: Հարցն այն է, որ արդեն ԶՈւ-ն քննարկում ենք՝ զուտ որպես քաղաքական գործիք՝ ներքին հարցերում, այլ ոչ թե՝ որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ հայտարարել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը, ըստ որի՝ կատարվում են ՊՆ կառուցվածքի փոփոխություններ, ինչի արդյունքում գլխավոր շտաբի պետը լինելու է ՊՆ առաջին տեղակալը:

Անշուշտ, ասվածի մեջ ճշմարտություն կա։ Առանց այդ էլ Սուրեն Պապիկյանին ՔՊ-ում համարում են բավականին ազդեցիկ կերպար։ Ժամանակ առ ժամանակ անգամ Նիկոլ Փաշինյանն է խանդի տեսարաններ «սարքում»։ Ի դեպ, Պապիկյանի ազդեցության մեծացումը, օրինակ, Տիգրան Ավինյանի սրտով չէ։ Արսեն Թորոսյանին էլ հանգիստ չի տալիս Պապիկյանի ակտիվությունը։ Դե, Արայիկ Հարությունյանի մասին կլռենք։ Հավելենք նաև, որ բազմաթիվ շարքային ՔՊ-ականներ մտերմիկ շրջանակներում հայտարարում են, թե Պապիկյանի համար են դեռ շարունակում պահել անդամատոմսը, այլապես վաղուց լքած կլինեին կուսակցությունը։ Ինչևէ ՔՊ-ում բազմաբևեռ իրավիճակ է, և ռազմական փորձագետի ասածը կարող է մի գեղեցիկ օր իրականություն դառնալ։ Մյուս կողմից էլ, եթե Արցախում ռուսական զորքն է կանգնած, Հայաստանի անվտանգության ապահովման համար ՀԱՊԿ-ին ենք օրումեջ դիմում, ապա Զինված ուժերի գործունեությունն ինչ-որ ձևով պե՞տք է իմաստավորվի, թե՞ ոչ։ Հենա ներքին քաղաքական հարցերով կզբաղվեն։ 

Գոհար Վեզիրյան 
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ