...

Արցախը ապավինում է Ռուսաստանին, Հայաստանը՝ Արևմուտքին

Արցախը ապավինում է Ռուսաստանին, Հայաստանը՝ Արևմուտքին

«Ընդհանուր առմամբ Արցախի ապագան առանց Ռուսաստանի Դաշնության ներկայության ես չեմ պատկերացնում»,- Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նաև հավելել է․ «Այստեղ կարող է հարց առաջանալ, որ Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսանում է Հայաստանը, բայց կոնֆլիկտն արդեն Հայաստան-Ադրբեջան կամ Արցախ-Ադրբեջան հարց չէ, ցավոք արդեն վաղուց կոնֆլիկտը շատ ավելի խորը հիմքեր ունի: Կա Շուշիի դեկլարացիա` Ադրբեջան-Թուրքիա, և այս վերջին պատերազմում Թուրքիայի դերակատարությունը և հասկանում ենք, որ տարածաշրջանում պատերազմից հետո շատ ավելին է, դրա համար ոչ միայն խաղաղապահ առաքելություն ենք պատկերացնում Ռուսաստանի Դաշնության կողմից, այլ ավելի վստահելի երաշխիքներ ենք ակնկալում Ռուսաստանի Դաշնության կողմից»: «Ուզում եմ ուղիղ ասել` ես Արցախի ապագան առանց ՌԴ երաշխավորության կասկածի տակ եմ տեսնում»,- ընդգծել է Արցախի նախագահը (News.am):

Հարությունյանի այս հայտարարությունները փաստացի հաստատում են այն տեղեկությունները, որոնք անցած շաբաթ «վստահելի աղբյուրներից» արտահոսեցին մամուլ։ Օրեր առաջ Արցախի քաղաքական էլիտան Հայաստանում էր։ Հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որից հետո հուսահատված վերադարձել էին Արցախ։ Նրանց ասվել էր, որ Հայաստանի վրա հույս չդնեք, հասկացրել էին, որ ռուսներից էլ ակնկալիքներ չունենաք։ Եթե կարճ ձևակերպենք, ստացվում է, որ Հայաստանը Արևմուտքի առաջնորդությամբ փորձելու է նախ վերադարձնել, ապա պահել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Իսկ Արցախը իր փրկության ծրագիրը կապում է Ռուսաստանի Դաշնության հետ։ Մեկ հայկական պետություն, երկու տարբեր, իրար այս պահին հակադրվող արտաքին գործընկերներ։ Ադրբեջանը ապավինում է Թուրքիային, իսկ Արցախը՝ Ռուսաստանին։ Որովհետև Արցախն այլևս Հայաստան չէ։ Սա է այս պահի ճշմարտությունը, որն այլևս չի կարելի թաքցնել։  

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   533 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ