...

Ձեր ղալաթների հետ չե՞ք ուզում առերեսվել

Ձեր ղալաթների հետ չե՞ք ուզում առերեսվել

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է. «Պիտի՛ առերեսվել իրականությանը, բա՜րձր գոռալ, որ անհայրենիքները հանձնեցին մեր ԱՐՑԱԽ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՐՑԱԽԸ: 

Տեսածիս, լսածիս, իմացածիս մասին դեռ խոսելու եմ, երբ ուժ գտնեմ վերապրել անցածս...հիմա լոկ անտես ներկայում գտնվելն է ստացվում...այստեղ պակաս ծանր չի»:

«ՉԻ». Իհարկե, դաժան է տուն, հայրենիք, հող կորցնելը: Դաժան է առերեսվել իրականության հետ: Բայց այն իրականության, որը չէր լինի, եթե ահա այս նույն Մետաքսե Հակոբյանը և իր պես բազմաթիվ գործիչներ չհայհոյեին, չքարկոծեին 1990-ականների հաղթանակների իրական կերտողներին, չնսեմացնեին այդ հաղթանակների արժեքն ու նշանակությունը:

Էս օրը չէինք ընկնի, եթե իրատեսությունը դավաճանություն չհամարեիք: Դնենք, ցույց տանք, թե ինչեր եք արել, ասել 10 տարի առաջ, 5 տարի առաջ: Ընդամենը մի տարի առաջ Արայիկ Հարությունյանին դավաճան էիք համարում միայն նրա համար, որ հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Էն Լևոնի, որ ասում էր. Ղարաբաղում 3000 տարի հայեր են ապրել, 3000 տարի էլ դեռ պիտի ապրեն: Իսկ տկն Հակոբյանը կանգնում, ասում էր, թե Առաջին նախագահի «իրատեսականը հենց այն իրավիճակն է, որի մեջ մենք գտնվում ենք այսօր»:

Կամ ասում էր. «այն պտուղները, որոնք հիմա քաղում ենք, դա հենց Տեր-Պետրոսյանի «փայլուն» քաղաքական մտքերի արդյունքն է»։ 

Հիմա որտեղ իրատեսությունը, որտեղ Արցախը, որտեղ դուք: Մի հատ ուժ գտեք, վերաիմաստավորեք ձեր արածը, հետո սկսեք անհայրենիքներ փնտրել, խոսել ձեր իմացածի ու լսածի մասին:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ