...

Դավաճանությունից մի խոսեք

Դավաճանությունից մի խոսեք

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասել է. «Երբ Ռուբեն Վարդանյանը եկավ Արցախ, սկզբում մեր համար անհասկանալի էր, որովհետեւ Արցախն այդքան դավաճանություններից հետո արդեն դժվարությամբ էր մարդկանց ընդունում ու հասկանում»:

«ՉԻ». Հետաքրքիր է, թե այդ ինչ դավաճանությունների մասին է խոսքը: Այդ ովքե՞ր են Արցախ եկել ու դավաճանություններ արել: Մոնթե՞ն, Սմբա՞տը, երկրապահի տղե՞րքը, Դավիթ Մանուկյա՞նը: 

Ու էն աստիճանի դավաճանություններ արած լինեն, որ դրանից հետո դրսից եկողներին դժվարությամբ ընդունեին: Որևէ մեկը գիտի՞ դավաճանության նման դեպք: Գուցե խոսքը Հայկ Խանումյանի մասի՞ն է, որին գյալմա էինք անվանում: 

Իսկ հանրության մոտ ճիշտ հակառակ տեսակետն է. որ այդ Արցախից են որոշ մարդիկ եկել Հայաստան ու դավաճանություններով զբաղվել: Դավաճանել են ընկերներին, զինակիցներին, ուրացել միասին կերած հացը, ուրացել Հայաստանի իշխանությունների արածը, դավաճանել Շարժմանը, թիկունքից հարվածել հայկական պետականությանը, ձեռի հետ էլ թուլացրել Արցախը:

Չասենք, էլի, ում մասին է խոսքը: Բոլորս էլ լավ հասկանում ենք՝ ում մասին է: Պետք լինի, անունները կնշենք: Բայց այն բանից հետո, երբ մի հատ դուք անուններ կտաք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   747 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ