...

Չկասկածելի հանդիպում

Չկասկածելի հանդիպում

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ։

Մեկ ժամից ավելի տևած զրույցի ընթացքում հիմնականում շոշափվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հետ կապված խնդիրները։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Ալիսոն Հաննան, քաղաքական հարցերի պատասխանատու Ջենիֆեր Հեդդան և ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

«ՉԻ». Այստեղ ի՞նչն է հետաքրքիր. մի երկու ամիս առաջ Տեր-Պետրոսյանը հանդիպել էր Ռուսաստանի դեսպան Կոպիրկինի հետ:

Դուք պիտի տեսնեիք, թե ինչ աղմուկ էր բարձացրել այսպես կոչված արևմտյան սեգմենտը: «Թուրքի ու ադրբեջանցու դաշնակցի հետ է հանդիպել», «դավադրության հոտ է գալիս», «ուզում է ռուսների միջոցով խառնակչություն անել», «ուզում է հետ վերադառնալ», «ռսներին պաս ա տալիս»... էս ընդամենը մի տոկոսն ենք ներկայացրել: 

Իսկ հիմա՞... քար լռություն: Իհարկե, գուցե ռուսական սեգմենտն էլ արձագանքի, բայց եթե արձագանքի, ասելու է նույնը, նույն բառապաշարով:

Այստեղից ենթադրություն. եթե Առաջին նախագահը ռուս դեսպանի հետ է հանդիպում, ուրեմն մի վնաս է ցանկանում տալ: Իսկ եթե ամերիկացի դեսպանի հետ է հանդիպում, ուրեմն լավ կլինի...

ՎԱՐԿԱՆԻՇ

   5669 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ