...

Անկախ ամեն ինչից՝ մենք հանձնում ենք Բերձորը․ Արցախի նախագահն էլ հաստատեց

Անկախ ամեն ինչից՝ մենք հանձնում ենք Բերձորը․ Արցախի նախագահն էլ հաստատեց

Լաչինի միջանցքով անցնող այլընտրանքային ճանապարհի պլանը հայաթափման առաջ է կանգնեցրել Արցախի Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներին։  

«Հայաստանի վարչապետն ասում է, որ այս երթուղու ընտրության հարցում ԱՀ իշխանությունները ներգրավված են եղել, և մենք առաջնորդվել ենք իրենց նախընտրություններով: Ձեր կողմից տրվե՞լ է համաձայնություն, ե՞րբ և համաձայնություն տալուց առաջ նկատի ունեցե՞լ եք նշված բնակավայրերի հայաթափման հարցը»,- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հարց է տվել ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Արայիկ Հարությունյանն ըստ էության հաստատել է, որ իրենք համաձայնել են։ «Մենք ընտրել ենք, ըստ մեզ, լավագույն տարբերակը: Կան գաղտնիքներ, որոնք ես չեմ ուզում այստեղ բարձրաձայնել»,- նշել է նա՝ հավելելով․ «Իսկ իմ կարծիքով՝ շատ ավելի անվտանգ է լինելու՝ բազմաթիվ անվտանգային խնդիրներ հաշվի առնելով» (Aravot.am):

Հիմա ուշադրություն՝ մեջբերում ենք Արայիկ Հարությունյանին՝ առանց էական խմբագրումների․ 

1․ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում գրված է, որ մենք պետք է Բերձոր քաղաքից դուրս գանք: Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք: Բերձորում մեր հայրենակիցների հետագայում ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում։ 

2․ Աղավնոյի մասով՝ ԱՀ իշխանությունները շարունակում են բանակցությունները։ Աղավնոյում շարունակելու ենք մեր պայքարը:

3․ Սուս գյուղում մենք այսօր համարյա բնակիչ չունենք։ Որքան գիտեմ՝ սոցիալական ծրագրերի շրջանակներում, Բերձորի և Սուսի բնակիչները ստացել են իրենց համապատասխան փոխհատուցումները: 

Եթե չեք դիտել Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը, կարող եք չդիտել։ Նա համարյա նույն բանն է ասել՝ ավելի խուճուճ ձևակերպումներով։ Անկախ ամեն ինչից՝ մենք հանձնում ենք Բերձորը։ Մի օր էլ կասեն՝ էսօր էլ Աղավնոն։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2393 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ