...

Վահագն Հովակիմյանն ավելի վտանգավոր է, քան Տիգրան Ավինյանը

Վահագն Հովակիմյանն ավելի վտանգավոր է, քան Տիգրան Ավինյանը

Օրենսդրական ռեսուրսի չարաշահում է համարվում, երբ իշխող ուժի կողմից արդեն նախկին քայլական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի նախկին լրագրող Վահագն Հովակիմյանը նշանակվում է ԿԸՀ նախագահ։ Վարչական ռեսուրսի օգտագործում է համարվում Տիգրան Ավինյանի ակտիվությունը, բայց սա աշխարհի բոլոր երկրներում է ընդունված, և դա իշխող քաղաքական ուժի չգրված առավելությունն է, այդ թվում՝ ամենաժողովրդավար երկրներում․ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։ 

Ստացվում է, որ Վահագն Հովակիմյանն ավելի վտանգավոր է ժողովրդավարության կայացման տեսանկյունից, քան Տիգրան Ավինյանը։ Մինչդեռ Հովակիմյանն ինքն էր պնդում, որ «Սահմանափակ ռեսուրսներ ունեցող մեր նման երկրների զարգացումն ու հզորացումը հնարավոր է միայն ժողովրդավարության միջոցով։ Եվ սա մեզ համար միակ ճանապարհն է»։ Իր համար իսկապես ճանապարհ է, մնացածի համար՝ դեռ պարզ չէ, թե ինչ։ Ինչո՞ւ. որովհետև շեֆի տեսակետը չքննարկելը, նրան սրբադասելն ու նրա հանձնարարականներով աշխատելը նույն վնասն է հասցնում ժողովրդավարությանը, ինչ կեղծված ընտրությունները։ 

Գոհար Վեզիրյան 
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ