...

Աթոռի ազնիվ պահակը

Աթոռի ազնիվ պահակը

«Իմ պաշտոնավարմանը դեռ 1.5 տարի կա, դրանից հետո պարոն Ավինյանի թեկնածությունն է առաջադրվելու որպես քաղաքապետի թեկնածու»,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Հարցին՝ անարդար չի՞ համարում իր թիմի կողմից քաղաքապետի պաշտոնում իր փոխարեն Տիգրան Ավինյանի թեկնածության առաջադրումը, Սարգսյանը նշել է․ «Անարդարության զգացում, որպես այդպիսին, չունեմ։ Ես անհամաձայնություն չեմ հայտնել այդ հարցի վերաբերյալ, 5 տարի է՝ ես պաշտոնավարում եմ որպես քաղաքապետի առաջին տեղակալ, այդ հինգ տարին, կարծում եմ, բավարար էր, միգուցե այլ աշխատանքի անցնեմ»։

Մնում էր՝ անհամաձայնություն հայտներ։ Նիկոլ Փաշինյանի որոշումները միշտ միաձայն են ընդունվել ՔՊ-ում։ Ոչ միայն այն պատճառով, որ դրանք անգերազանցելիորեն լավն են, այլ որովհետև շեֆի պաշտամունքի շուրջ հավաքված մարդիկ են։ ՔՊ-ն Օրուելի «1984» վեպի Սիրո նախարարությունն է հիշեցնում, որտեղ փոխաբերական իմաստով ոչ մաքուր օդ կա շնչելու, ոչ էլ համապատասխան լուսավորություն՝ երևույթները տեսնելու և գնահատելու։ Այնպես որ, Հրաչյա Սարգսյանը շատ մեծ ցանկության դեպքում էլ չէր առարկելու։ Ինչ վերաբերում է անարդարության զգացման բացակայությանը, ապա մեր քաղաքապետն ազնիվ է․ շատ էլ արդարացի որոշում է, որովհետև գիտակցում է, որ ինքն ընդամենը քաղաքապետի աթոռի պահնորդն է։ Չլիներ Հայկ Մարությանի հեռանալը, Սարգսյանը մի 10 տարի էլ աննկատ մեկը կմնար քաղաքապետարանում։ Այնպես որ, պետք է գնահատել երջանիկ պատահականությունն ու ձեռքի հետ այլ աշխատանք փնտրել ապագայի համար։  

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1628 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ