...

Բացահայտումները կփրկեն

Բացահայտումները կփրկեն

Հայաստանում Gallup International Association ընկերությունը ուսումնասիրություն է իրականացրել Երևան քաղաքում, ըստ որի` հարցվածների 18,8%-ը քաղաքապետի պաշտոնում ցանկացել է տեսնել Հրաչյա Սարգսյանին, Հայկ Մարությանին՝ 6,6%-ը, Տիգրան Ավինյանին՝ 3,1%-ը, Վարդան Ղուկասյանին (Դոգ) 2,4%-ը, Լևոն Քոչարյանին՝ 1,8%-ը։ 

«ՉԻ». Բա էս լավ չի: Հրաչյա Սարգսյանն արդեն համը հանում է: Կամ էլ երևանցիներն ասում են` ինքը լինի, մենակ թե ոչ Տիգրան Ավինյանը:

Առավոտից երեկո ֆոտոսեսիաների մասնակցող, Երևանում «ռուլիտ» անող, իրեն գրեթե «փողքաղաքապետ» զգացող Տիգրան Ավինյանը ոչ թե Հրաչյա Սարգսյանի հետ է մրցակցում, այլ Դոգի: Դե, վերջինս էլ ռեյտինգ ունի իր յութուբյան ելույթների և հատկապես տարատեսակ բացահայտումների շնորհիվ:

Այնպես որ, Ավինյանը պետք է տակտիկան փոխի: Երևանում այնքան բան կա բացահայտելու, շատ չէ, շաբաթը երեք բացահայտում անի, թե ոնց են ջրի գնով, օրինակ, Նորքում ՊՆ-ի հողատարածքը զոքանչախառն յուրացրել: Հաստատ ռեյտինգը կթռնի: Դժվար է, հասկանում ենք, որոշ թիմակիցների պետք է փուռը տա, բայց քաղաքապետի պաշտոնը ձեռքից հո բաց չի՞ թողնելու:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   753 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ