...

Փաշինյանը կարող էր աներձագին նշանակել, բայց նախընտրել է ժողովրդավարությունը

Փաշինյանը կարող էր աներձագին նշանակել, բայց նախընտրել է ժողովրդավարությունը

«Գրողը տանի, անգամ Ադրբեջանում, Ռուսաստանում ու Բելառուսում ԿԸՀ նախագահները կուսակցական (կամ նախկին կուսակցական) չեն»,- ֆեյսբուքում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ՔՊ որոշմանը՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել ՔՊ-ական Վահագն Հովակիմյանին: «1995 թվականից ի վեր Հայաստանը չի ունեցել այս աստիճան կուսակցականացած ԿԸՀ նախագահ: Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի և ոչ էլ Սերժ Սագսյանի օրոք իշխանությունը չի իջել այնքան, որ կուսակցականին դարձնի ընտրական մարմնի ղեկավար»,- նշել է Իոաննիսյանը:

Ոնց որ թե որոշ մարդիկ լուրջ էին ընդունել, որ ժողովրդավարության բարձրագույն լիգայում ենք, հիմա էլ խորը հիասթափվել են, որ զիջել ենք այնպիսի քրջոտ պետությունների, ինչպիսիք են Ադրբեջանը, Ռուսաստանն ու Բելառուսը։ Իոաննիսյանը մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ։ Նրա գործընկերներից շատերը մի քիչ ավելի նուրբ ձևակերպումներով «խորը հիասթափություն են արտահայտել»։ Եվ մինչ նրանք խորը հիասթափություն են հայտնում, Հայաստանը, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանը, շարունակում է իր հաղթական քայլերթը՝ որպես ժողովրդավարական պետության առաջնորդ։ Առավոտները վարչապետ է աշխատում, երեկոները թղթակցում է սեփական թերթին, արանքներում էլ իր լրագրողների կարիերայի առաջխաղացմամբ է զբաղվում։ Քանի պետություն ունենք, ինքն էլ հնարավորություն ունի՝ թող զբաղվի։ Վաղը կարող է ամեն բան արագ ավարտվել։

Գոհար Վեզիրյան  
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   846 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ