...

Մազի մեջ քիթ եք ման գալիս

Մազի մեջ քիթ եք ման գալիս

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել է, որ «Այսօր առավոտյան ՆԳ նախարար Վահե Ղազարյանի` ավտոշարասյունով տանից գործի գնալու համար ոստիկանությունը մասնակի փակեց Գրիգոր Լուսավորչի փողոցը` ստեղծելով վթարային իրավիճակ։

Ոստիկանների այս գործողությունների արդյունքում վթարից խուսափող վարորդները սկսեցին շղթայաբար վերադասավորվել դեպի ձախ, ինչը փակուղի ստեղծեց ամենաձախ շարքում երթևեկող վարորդի համար, որը և վթարվեց»։

Այս առթիվ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, «նշված ճանապարհատրանսպորտային պատահարով արդեն իսկ նշանակված է ծառայողական քննություն:

Ծառայողական քննության շրջանակում քննարկման առարկա կդառնա նաև ուղեկցող անձնակազմի գործողությունների պատճառահետևանքային կապը տեղի ունեցած վթարի հետ»:

«ՉԻ». Տնաշեն: Այնտեղ վարչապետի ավտոշարասյան մեքենան հղի կնոջն է վրաերթի ենթարկում, բան չեն անում, այստեղ ընդամենը ՆԳՆ նախարարին ուղեկցող մեքենայի պատճառով մի հատ ավտո է շուռ եկել: Պադումաեշ: 

Էդ ի՞նչ է, որ դրա համար սենց շուխուր եք գցել: Ավտո է, էլի, հո մարդ չի՞: Քննությամբ կպարզվի, որ նախարարական մեքենան կանոնները խախտել է, 10 հազար դրամով կտուգանեն, պլյուս՝ 200 դրամ տերմինալով վճարելու համար, մի երկու միավոր էլ կհանեն, հարցը կփակվի: 

Բա արժե՞ սրա համար աղմկել: Քթի մազություն եք անում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   463 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ