...

Նոր Հայաստան, հին ոստիկանություն

Նոր Հայաստան, հին ոստիկանություն

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն Ազգային ժողովում անդրադարձել է Լևոն Քոչարյանի հարցին ու հայտարարել, թե «ոստիկանությունը 2020 թվականից մինչ օրս աշխատում է 24/7 ռեժիմով, ունենք պատկեր, որ թույլ չենք տա, որ որևէ մեկը փորձի այս երկրում այն արարքը կատարել, որը եղել է նախկինում»։

Վահե Ղազարյանն իրավացի է, նախկինում եղածը թույլ տալ չի կարելի։ Ոչ մի դեպքում չի կարելի հանդուրժել, օրինակ, որ ինչ-որ մեկը կոպալն առած՝ Գյումրիից քայլելով գա Երևան, ճանապարհին արագաչափերի վրա «ստիկերներ» փակցնի, ներխուժի Պետհամալսարան, Ռադիոտան դուռը ջարդի, քաղաքի երթևեկությունը կաթվածահար անի, ԱԺ դահլիճում գունավոր «ֆայերներ» վառի, հանրահավաքներում «կեղծ պապիկներ» խոսեցնի․․․ Այդ ժամանակներն անցել են։

Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի «Նոր Հայաստանը» ժողովրդավարական երկիր է, որտեղ որևէ մեկն իրավունք չունի նախկին գործելաոճը կրկնել՝ բացի ոստիկանությունից։

ՎԱՐԿԱՆԻՇ

   451 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ