...

Նախկինները վերադարձել են

Նախկինները վերադարձել են

ԿԸՀ ՔՊ-ական նախագահ Վահագն Հովակիմյանի երկու որդիները հայկական բանակում չեն ծառայել. Միսակ Վահագնի Հովակիմյանը և Նարեկ Վահագնի Հովակիմյանը ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից՝ համապատասխանաբար 2021 և 2019 թվականի զորակոչերի ընթացքում․ այս մասին տեղեկացրել է «Ժողովուրդ» օրաթերթը։ 

Բայց սա կարևոր չէ, կարևորը, որ Վահագն Հովակիմյանը, ըստ Փաշինյանի, ողջ կյանքը պայքարել է ընտրակեղծիքների դեմ։ Մի քիչ էլ որ երկարեն այս հարցադրումները, Փաշինյանը կարող է հայտարարել, որ Հովակիմյանը ազնիվ պայքարով վաստակել է որդիներին բանակից ազատելու բարոյական իրավունքը։ Բայց հետաքրքիրն այստեղ ավելի շուտ հասարակության արձագանքն է կամ ավելի շուտ դրա բացակայությունը։ Նախկին պաշտոնյաները գրեթե նույն կերպ էին վարվում՝ ազատում էին որդիներին ծառայությունից կամ էլ ձևակերպում էին, թե ծառայության մեջ են, իսկ նրանց որդիները շրջագայում էին դուբայներում։ Հասարակությունն ընդվզում էր, այդ պաշտոնյաներին ու նրանց տղաներին մատով էին ցույց տալիս։ Իսկ այսօր հասարակությունը նման փաստերից ոչ նյարդայնանում է, ոչ էլ զարմանում։ Ի գիտություն է ընդունում ու անցնում առաջ։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   497 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ