...

Նա ՔՊ-ի հավաքական կերպարն է

Նա ՔՊ-ի հավաքական կերպարն է

«Հիմա ասենք Ալիևը պահանջում է՝ «Զանգեզուրի միջանցքը տաք, նոր բացեմ», հիմա «Զանգեզուրի միջանցք» սարքենք տանք իրանց, լավ ա, թե՞ Ռուբեն Վարդանյանին ասենք, Ռուբեն ջան, գնա որտեղից եկել ես: Իհարկե, եթե ամբողջ խնդիրը կապված է Ռուբենի այնտեղ չլինելուն, իհարկե, Ղարաբաղի իշխանությունները պետք է Ռուբենին ասեն, դու արի էս պաշտոնից դուրս արի»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ նշելով, թե մինչև ամսի 23-ը Ռուբեն Վարդանյանը պետք է հրաժարական տա։

Եթե զարգացնենք Մելքոնյանի տրամաբանությունը, ապա ըստ դրա՝ Զանգեզուրի միջանցքի հարցը կփակվի, եթե Արցախի պետնախարարի պաշտոնն այլևս Ռուբեն Վարդանյանը չզբաղեցնի։ Ոչինչ ասել չենք կարող, միայն հերթական անգամ պետք է ֆիքսենք, որ Մելքոնյանը ՔՊ-ի հավաքական կերպարն է։ Խոսում է հենց այնպես, առանց հասկանալու իրադարձությունների պատճառահետևանքային կապերը, առանց պատասխանատվություն ստանձնելու իր «աշխարհաքաղաքական վերլուծությունների» ու «կանխատեսումների» համար։ Եվ եթե մի քանի օրից Վարդանյանն այլևս չլինի այդ պաշտոնում, իսկ մի քանի ամսից էլ միջանցքի հարցը փակված չլինի, Մելքոնյանը չի ամաչելու իր հրապարակային ցնդաբանությունների համար։ Հակառակը՝ մուննաթ է գալու, որ իրեն սխալ են հասկացել, կամ ասելիքի կոնտեքստն են խեղաթյուրել։ Սա՝ մեկ։

Երկրորդ՝ Մելքոնյանը նաև հրապարակային հայտարարել է, թե Ռուբեն Վարդանյանը անում էր այն, ինչ ռուսներն էին ասում, և նաև դա էր պատճառը, որ վերջին շրջանում լարվել էին Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունները, և Վարդանյանի հեռանալով Արցախի ու Հայաստանի միջև խրված սեպը դուրս կգա: «Ռուբենի ավարտով նաև Հայաստանի և Արցախի միջև էդ սեպը դուրս կգա, որը ցանկալի է»,- ընդգծել է Մելքոնյանը: Ստացվում է՝ միջանցքի հարցը փակվելուց բացի, «խրված սեպն է դուրս գալու»։ Մի քիչ էլ որ լրագրողը «բացեր» զրուցակցին՝ կարող է հասներ 2020-ի նոյեմբեր և հայտարարեր, թե Վարդանյանին հեռացնելով՝ հնարավորություն կստեղծվի ռուսների քավորությամբ ստորագրված նոյեմբերի 9-ի պայմանագրի կետերն էլ չեղարկել։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5951 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ