...

Հպարտանալը հեշտ է, խոսելն է դժվար

Հպարտանալը հեշտ է, խոսելն է դժվար

Անազատության մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը փաստաբանական խմբի միջոցով տարածել է հայտարարություն՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հայտարարությանը: «Հպարտ եմ, որ Կառավարության անդամ լինելով՝ չեմ եղել մի «թիմում», որի անդամներից մեկը Մելքոնյանն է»,- ի թիվս այլ դիտարկումների՝ նշել է Տոնոյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Մելքոնյանն ասել էր. «Պատերազմը տանուլ տվեցինք, որովհետև ՊՆ նախարարը քաղաքական թիմից չէր, եթե թիմից լիներ, փախուստներ չէին լինի»։

Դավիթ Տոնոյանը իր նախարար եղած շրջանի հետ կապված հպարտանալու առիթ պետք է որ չունենա։ Բայց այս դեպքում իսկապես արժե հպարտանալ, որ Մելքոնյանի հետ կուսակցական անդամատոմս չի կիսել։ Չնայած՝ սրանից դժվար թե որևէ մեկի կյանքում բան փոխվեր։ Բան կարող է փոխվել, եթե ի վերջո Դավիթ Տոնոյանը կատարի իր խոստումը և սկսի խոսել, թե ով ինչով է զբաղվել պատերազմի ընթացքում, իրականում ինչ մթնոլորտ է տիրել հայտնի բունկերում, ով է փախել, ով է դավաճանել, ով է իրականում կատարել գլխավոր գերագույն հրամանատարի պարտականությունները։ Կամ կատարվե՞լ են արդյոք այդ պարտականությունները, թե՞ ոչ։ Քանի դեռ չի խոսում՝ Մելքոնյանն էլ, նրա նման էլի շատ-շատերը շարունակելու են շահարկել փախուստների թեման՝ դրա գլխավոր մեղավոր հռչակելով պաշտպանության նախարարին։ Առավել ևս՝ անկուսակցական նախարարին։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1799 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ