...

ՔՊ-ականը բացահայտել է՝ ինչու պարտվեցինք պատերազմում

ՔՊ-ականը բացահայտել է՝ ինչու պարտվեցինք պատերազմում

«Պատերազմը տանուլ տվեցինք, որովհետև ՊՆ նախարարը քաղաքական թիմից չէր, եթե թիմից լիներ, փախուստներ չէին լինի»,- 24News.am-ի հետ զրույցում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով ՊՆ-ում արվող փոփոխություններին, ըստ որոնց՝ ԳՇ պետը դառնալու Է ՊՆ նախարարի առաջին տեղակալը:

Փաստորեն պատերազմը պարտվել ենք, քանի որ Դավիթ Տոնոյանը ՔՊ-ից չէր։ Եվ քանի որ ՔՊ-ից չէր, թույլ է տվել, որ բանակից փախուստներ լինեն։ Դա էլ մեզ բերել է պարտության՝ ոչ՛ բայրաքթարները, ո՛չ թուրքական բանակի գեներալների ներգրավվածությունը, ո՛չ ահաբեկչական խմբավորումների մասնակցությունը, ոչ էլ մնացած բաները։ Այսքանից հետո ՔՊ-ում դեռ մտածում են, որ իրենք հերոս են, մնացածը՝ հակահերոս, որոնք աշխատել են չեզոքացնել հերոսների իշխանությունը։ Առհասարակ զզվելի է, երբ այս ամենը ապացուցելու համար համառորեն թեզն են շրջանառում, թե փախուստներ են եղել։ Չեն էլ գիտակցում, որ այս թեզը ամրացնելով՝ իրենք ընդունում են, որ մեխի գլուխ են աշխատել պատերազմի ընթացքում։ Այ էստեղից պետք է սկսել։ 

Գոհար Վեզիրյան 
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ