...

Ավելի լավ է՝ քաղբանտարկյալ, քան ծիծաղի առարկա

Ավելի լավ է՝ քաղբանտարկյալ, քան ծիծաղի առարկա

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը չի ներկայանա 44-օրյա պատերազմը քննող քննիչ հանձնաժողով, եթե նրան հրավիրեն: «Ես նրանց ասելու բան չունեմ»,- «Իրավունքի» հետ զրույցում ասել է Մովսես Հակոբյանը: Ի պատասխան դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ այն անձինք, որոնք կհրաժարվեն ներկայանալ հանձնաժողով, օրենքով սահմանված պատասխանատվության կենթարկվեն՝ վերջինս հակադարձել է․ «Ավելի լավ ա՝ գնամ դատվեմ, քան գնամ այդ հանձնաժողովի անձանց հարցերին պատասխանեմ: Ես գիտեմ՝ ինչ է պատերազմը և ինչ է պետք այն քննելու համար, իսկ այն կոնտինգենտը, որը հավաքվել է այնտեղ, շատ հեռու է նման լուրջ հարցեր քննելուց, հասկանալուց: Օրինակ՝ ո՞վ է քննելու Գլխավոր շտաբի պետի գործողությունները, ո՞վ է հասկանում նրա գործողությունների լիազորությունները, էդ կոնտինգենտը անգամ դասակի հրամանատարի գործողությունները քննել ի վիճակի չէ, ինչի՞ մասին է խոսքը»: 

Հարգեցինք։ Մարդը գնա, Անդրանիկ Քոչարյանի մոտ նստի՝ ի՞նչ պատմի։ Ավելի լավ է` գնա քաղբանտարկյալ դառնա, քան ծիծաղի առարկա։ Մի հանձնաժողովում, որտեղ ասողի դերում Քոչարյան Անդրանիկն է, արդեն կարելի է մոտավոր պատկերացում կազմել այդ հանձնաժողովի մթնոլորտի ու պրոֆեսիոնալիզմի մասին։ Կամ գնա Գագիկ Մելքոնյանի հետ՝ ի՞նչ քննարկի. ե՞րբ, որտեղի՞ց և ո՞վ զորքի փախուստը կազմակերպեց դիրքերից։ Մելքոնյանն է, չէ՞, պնդում, որ պարտության միակ պատճառը այդ փախուստներն են։ Չնայած՝ Մելքոնյանը վատ շրջապատ է ընկել, երևի դրա ազդեցության տակ էլ ինչ-որ կոնսպիրոլոգիական սցենարներ է անընդհատ շրջանառում, դառնում է օրվա հերոս, հետո մոռացվում է։ Մի խոսքով, պարոն Անդրանիկի մոտ թրոլինգի գործիք է աշխատում։ 

Գոհար Վեզիրյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ