...

Եռաբլուրի դռներից ներս ու դուրս

Եռաբլուրի դռներից ներս ու դուրս

«Եռաբլուրում թաղվածները ոչ մեկի սեփականությունը չեն, բոլորինն են, այնտեղ մեր զավակներն են, մեր բանակի և մեր պետականության զինվորները։ Մեր դարպասները սկսում են սահմանից և Եռաբլուրից, դրա համար ոչ մեկի առջև չպետք է փակվեն Եռաբլուրի դռները»,- ԱԺ ամբիոնից հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Առիթ չէր եղել, որ արտահայտվի ՆԻկոլ Փաշինյանի և նրա կառավարության՝ Եռաբլուր վերջին այցելության մասին։ Բայց լռել չէր կարող, որովհետև ի պաշտոնե պետք է սատարեր շեֆին։ Եվ ահա գտել է ձևակերպումը՝ Եռաբլուրում թաղվածները ոչ մեկի սեփականությունը չեն։ Հանգչող տղաների ծնողներին է ակնարկում, որոնք պահանջում էին չմտնել Եռաբլուր, և որոնց պահանջը լռեցվեց ոստիկանական բիրտ ուժի ճնշմամբ։ Իսկ ծնողներին ասելիք չունի՞ Քոչարյանը՝ բացի «չպետք է փակեք»-ի իմպերատիվից։ Եռաբլուրի դռներ փակելը բողոք է, անհամաձայնություն, արդարություն փնտրող ու էդպես էլ չգտնող ծնողի բողոք։ Փոխարենը նստեն ու խոսեն ծնողների հետ, փորձեն հագեցնել նրանց արդարադատության ծարավը, պատասխաններ գտնեն նրանց հուզող հարցերին՝ ավելի են բորբոքում իրավիճակը։ Ատելության պատնեշը ամեն օր մի շարքով էլ բարձրացնում են ու այդ պատի հետևից հուզառատ տեքստեր են ասում, որի միակ նպատակը շեֆին հաճոյանալն է։ Քոչարյան Անդրանիկն այդպիսին էր երեկ, այդպիսին է այսօր։ 

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   488 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ