...

Քոչարյան Անդրանիկի փափուկ վայրէջքը

Քոչարյան Անդրանիկի փափուկ վայրէջքը

Հունիսի 1-ին միջադեպ է եղել օդանավում, և քաղաքացու ահազանգի հիման վրա ոստիկանության «Զվարթնոցի» բաժին է բերման ենթարկվել երեք անձ։ Նրանք բացատրություն են տվել ու բաց թողնվել։ Բերման ենթարկվողները եղել են Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի օդանավի ուղևորները՝ հայ մարզիկներ, որոնք մեկնել էին Մեքսիկա՝ մասնակցելու բռնցքամարտի միջազգային մրցաշարին։ Մարզիկները շոու-մենամարտերին լուրջ հաջողություններ են գրանցել ու հաղթանակած վերադարձի ճանապարհին աչքի ընկնող ակտիվություն են ցուցաբերել օդանավում։

Նրանց բախտից օդանավում է եղել նաև ՔՊ-ական պատգամավոր Քոչարյան Անդրանիկը, որին դուր չեն եկել տղաների ակտիվ զրույցները։ Ինչևէ, ինքնաթիռում պատգամավորը լռել է, բայց «Զվարթնոց» օդանավակայան հասնելուն պես, օդանավից դեռ չիջած՝ զանգահարել է ոստիկանություն։ Այս մասին ծավալուն հրապարակմամբ է հանդես եկել «Հրապարակ» օրաթերթը՝ հավելելով․ «Քոչարյանը մասնավորապես դժգոհել է նրանց պահվածքից ու ձեռքի հետ էլ, որպեսզի արդարացնի իր զանգը ոստիկանություն, կասկած է հայտնել, թե «հնարավոր է նրանք գողություն կատարած լինեն օդանավում»։ Եվ մարզիկները, որոնց օդանավակայանի սպասասրահում մեծ թվով երկրպագուներ, ընկերներ ու հարազատներ են սպասելիս եղել, սպասասրահ դուրս գալու փոխարեն՝ օդանավից դուրս գալով, բերման են ենթարկվել»։ 

Ի դեպ՝ սա նորություն չէ։ Անգամ նախկինների ժամանակ, երբ Քոչարյան Անդոն դեռ ելումուտ ուներ «էլիտար» շրջանակներ, ակտիվորեն համագործակցում էր ոստիկանության հետ։ Եթե մինչ հեղափոխությունը Քոչարյանը մանր-մունր հարցերով ընդամենը ոստիկանության հերթապահ մասին ահազանգող էր՝ նախկինների կապերը տեղ-տեղ իրացնելով, ապա հեղափոխությունից հետո դարձավ ոստիկանապետին ցուցում տվող։ Տեղի ունեցածը հենց սա էլ փաստում է։ Չի բացառվում, որ այս պատմությունը շարունակություն ունենա, և Անդրանիկ Քոչարյանը հետամուտ լինի, որ մի բան «սարքվի»։ Բնավորություն է։

Գոհար Վեզիրյան 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4638 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ