...

Եվ այդ մեկ մարդը միշտ արթուն լաոն է

Եվ այդ մեկ մարդը միշտ արթուն լաոն է

«Իրական Լաոն միշտ է արթուն: Դա տեսանելի էր դեռևս 2020 թվականին, երբ պատերազմի ընթացքում մեր փառքով ընկած հերոսներն ու նրանց ողջ մնացած ծառայակիցները պայքարում էին մեր պետության միակ՝ արտաքին թշնամու դեմ՝ երաշխավորելով մեր երկրի անվտանգ ապագայի հեռանկարները: Եվ հենց իրենք՝ մեր երկրի իրական տերերը, որոնք ոչ մի պարագայում թույլ չեն տալու ներքին անհաշտություն»,- հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ընդդիմության ակցիաներին ու դրանց հետևանքներին:

Ինչ ասես չէինք լսել, բայց որ 2020 թվականի պարտությունը անվտանգ ապագայի հեռանկարներ է բացել Հայաստանի համար, որևէ մեկի մտքով չէր կարող անցնել։ Փաստորեն մի ողջ սերունդ կորցնելը, Արցախը հանձնելը, Սյունիքն ու Վարդենիսը վտանգելը, Հայաստանի որոշ հատվածներ հակառակորդին նվիրելը անվտանգ ապագայի հեռանկարներ է բացել Անդրանիկ Քոչարյանի համար։ Այսքանից հետո ԱԺ-ում հնչեցրած իր ելույթը Քոչարյանը ճիշտ կլիներ ամփոփեր այսպես՝ իրական լաոն միշտ արթուն է, իրական լաոն ես եմ, մեկ էլ Նիկոլ Փաշինյանն է, որն օրնիբուն չի քնում, եվրոպաներով ու մոսկվաներով պայքարում է մեր պետության թշնամիների դեմ, իսկ օրհասական պահերին սահմանին կանգնած տղաներին է հրավիրում քաղաք՝ ներքին անհաշտությունների դեմն առնելու։ Ստացվում է, որ Հայաստանի ապագան կրկին կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը արթուն լաոն է։

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1977 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ