...

Քոչարյան Անդրանիկի նոր մտահղացումը

Քոչարյան Անդրանիկի նոր մտահղացումը

«Իշխող ՔՊ-ում քննարկում են ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն անելու հարցը, որով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ներկայանալը պարտադիր կդառնա հրավիրվողների համար։ Հանձնաժողովում հասկանում են, որ իրենք կզրոյանան, եթե հրավիրված նախկին պաշտոնյաները չգան։ Իսկ առաջին մերժումն օրերս են ստացել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանից, ում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հրավեր էր ուղարկել»,- տեղեկացրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հավելելով․ «Իշխանությունը մտահոգված է, որ այս իրավիճակում շատերը կմերժեն իրենց, ուստի ուզում են օրենքով պարտադիր դարձնել հանձնաժողովին ներկայանալը»։

Էդպես լավ չի։ Պարտադիր դարձնելը շատ մեղմ միջոց է, չեկողներին պետք է բռնել ու դատել, որ Քոչարյան Անդոն բավարարվի։ Թե չէ, մարդն առավոտից իրիկուն աշխատում է, պատերազմի պատճառներն ու հետևանքներն է վերհանում, բայց նրան նախանձողները միտումնավոր չեն ներկայանում նիստերին, և այդ աշխատանքն իզուր ջուրն է ընկնում։ 

Իրականում ճիշտ էլ անում են, որ չեն ներկայանում։ Հիմա ժամանակը չէ պատերազմի թեման բզբզալու։ Հասկանալի է, որ Քոչարյան Անդոն շատ է ուզում ապացուցել, որ փիղը նաև թռչուն է, բայց դե միայն նրա ցանկությունը, ինչպես արդեն տեսանք, բավարար չէ։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ հանձնաժողովի քննարկման տիրույթում գտնվող հարցերն, անշուշտ, գտնելու են իրենց պատասխանները, բայց ամենևին էլ ոչ այս իշխանության օրոք։ Հասկացանք, որ այս իշխանությունը մտավոր պոտենցիալի հետ կապված լրջագույն խնդիրներ ունի, բայց հո անմեղսունակ չէ՞, որ ինքն իր դեմ վկայություններ ու փաստեր հրապարակի։ Չնայած՝ ով գիտե։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3122 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ