...

«Պիսր» լինելու նուրբ արվեստը

«Պիսր» լինելու նուրբ արվեստը

«Հրապարակ» թերթը զրուցել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի քեռու՝ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի՝ Մոսիի հետ։ Հարցին՝ Հայաստանը դիմել է՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, այլ գործողություններ է՞լ եք ակնկալում, վերջինս պատասխանել է․

- Իմ պատկերացումներն այլ են։ Վերջապես՝ պետությունը միայն «պիսր» չէ, որ հայտ գրի, պետությունը պիտի համախոհներ, դաշնակիցներ ճարի, աշխատի այդ ուղղությամբ, Անվտանգության խորհրդում այնպիսի որոշումներ ընդունի, որ կարողանան կյանքի կոչել։ Բայց իրենք ի՞նչ են անում, ասենք՝ թուղթը գրեցին, ուղարկեցին, դե հենա, ծրագրեր կան, կարող են իրենք չգնան էլ, հայտը գրեն ուղարկեն։

Գոնե «պիսր» լինեին։ Եթե ժամանակին գոնե փաստաթղթեր ու ձևաթղթեր լրացնելու հմտություն ունենային, այս կամ այն երկրի հետ դիվանագիտական պատճաշ գրագրություն կազմակերպելու արհեստավարժություն ունենային, հնարավոր է մի քիչ ուրիշ վիճակում լինեինք։ Մյուս կողմից էլ, չափազանց ճշգրիտ է ձևակերպումը, որ պետությունը պետք է համախոհներ ու դաշնակիցներ «ճարի»։ Երեկ-այսօր այս ուղղությամբ, այնուամենայնիվ, տեսանելի տեղաշարժեր գրանցվել են։ Օրինակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանգամից շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ծննդյան տարեդարձը, Սուրբ ծնունդն ու Ամանորը։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ շտապել է առանձին տեքստով միանալ շնորհավորական ուղերձին։ Երեկ էլ Գուրգեն Արսենյանն է շնորհավորել Արգենտինայի ժողովրդին՝ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դառնալու համար։ Սա արդեն դաշնակիցներ «ճարելու» լուրջ մեկնարկ է։ Չնկատել սա կարող են միայն ստոր ու նենգ դավաճանները։

Գոհար Վեզիրյան  
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   525 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ